english    
Երեւան:
Մոսկվա:
Լոնդոն:
Նյու Յորք:



Արամ Հովհաննիսյան
Գլխավոր տնօրեն
ՀՀ ԿԲ փոխարժեք

Մեր Մասին



Էյ-Էմ-Էյչ Աուդիտ փակ բաժնետիրական ընկերությունը (Ընկերություն) հիմնադրվել է 2009թ. սեպտեմբերի 1-ին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն: Ընկերության հիմնական գործունեությունն է աուդիտորական, հաշվապահական, հարկային, իրավաբանական և գործարար խորհրդատվության ծառայությունների մատուցումը: Ընկերությունը Հայաստանի Հանրապետության տարածքում աուդիտորական գործունեությունն իրականացնում է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հավատարմագրված մասնագիտական կառույցի ռեեստրում գրանցմամբ ձեռք բերված իրավունքով:

 

Էյ-Էմ-Էյչ Աուդիտ ՓԲԸ հիմնական գրանցման գրառման համարն է (ՀԳԳՀ) 1 20 0220։

 

2013 թվականի նոյեմբերից Էյ-Էմ-Էյչ Աուդիտը HLB International-ի անդամ է, որն անկախ աուդիտորական ընկերությունների և բիզնես խորհրդատուների համաշխարհային ցանց է:

 

HLB International-ը աուդիտորական, հաշվապահական և խորհրդատվական անկախ ընկերությունների արագ աճող համաշխարհային ցանց է: Հիմնադրվելով 1969 թվականին, այսօր այն իր անդամ ընկերությունների միջոցով ծառայություններ է մատուցում 159 երկրներում, մոտ 32,900 մասնագիտական անձնակազմով, 968 գրասենյակներով: 3.28 մլրդ ԱՄՆ դոլար հասույթով 2020 թվականին այն աշխարհում 11-րդն էր: HLB International-ը Forum of Firms-ի հպարտ անդամ է և հետևում է, որպեսզի իր անդամ ընկերությունները բարձր որակի ծառայություններ մատուցեն: Մանրամասների համար այցելեք www.hlb.global

 

 

Ընկերության հիմնադիրը, բաժնետիրական կապիտալի 100%-ի սեփականատերը և վերջնական վերահսկող կողմն է ՀՀ քաղաքացի, աուդիտոր Արամ Հովհաննիսյանը:

 









Գլխավոր| Ընկերկություն| Ծառայություններ| Հաճախորդներ| Հրապարակումներ| Աշխատատեղեր Հղումներ Հետադարձ կապ





Copyright © 2009-2022 AMH Audit cjsc. All rights reserved.
20